Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՌԴ դեսպանը հանդիպել է Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ

ՌԴ դեսպանը հանդիպել է Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ
18.06.2020 | 13:52

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 17-ին հանդիպել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի և ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին։ Խորհրդարանականները նաև ներկայացրել են ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը», - ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ