Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողանան ձեռք բերել ապարատներից

Նիկոլ Փաշինյան. Առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողանան ձեռք բերել ապարատներից
18.06.2020 | 13:52

Շուկայում տեղի է ուենցել դիմակների էական գնանկում և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները մեկ դիմակը 60-70 դրամով կկարողանան ձեռք բերել ապարատներից, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Գիտականորեն, միջազգայնորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը 95 և ավելի տոկոսով պաշտպանում է վարակից: Դիմակները ոչ այնքան պաշտպանում են դիմակ կրողին, այլ՝ դիմացինին: Մենք հիմա համոզված ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք և ինքներս մեզ պետք է վերաբերենք որպես վարակակրի: Դիմակ չկրելը անպատասխանատվության դրսևորում է ոչ թե սեփական անձի, այլ՝ դիմացինի նկատմամբ», - ասաց նա։


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյյանն էլ ասաց, որ այս պահին դեղատներում դիմակը քաղաքացիները կարող են գնել 100 դրամով: Նա նշեց, որ ուսումնասիրությունը շուտով կավարտվի գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ, սակայն վստահեցրեց, որ չի եղել ներմուծված կամ արտադրված դիմակ 20 դրամով, որը վաճառվել է 200 դրամով:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ

554512156741/1569871630">«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն