Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել

Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել
18.06.2020 | 13:54

Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը, ես խնդրում ու կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում, այստեղ ներկա, կտորե դիմակեր չկրել, նաև՝ մեր բոլոր քաղաքացիներին», - ասաց նախարարը։ Նա նշեց, որ կտորից դիմակ կրելը պետք է պայմանավորված լինի միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ, ոչ թե գեղեցկության կամ այլ պատճառներով։ «Սա շատ կարևոր է, հատկապես, այն քաղաքացիների համար, որոնք խոցելի խմբում են», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ