Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում համարելու մասին

Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում համարելու մասին
18.06.2020 | 13:58

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդման մասին հայտարարությունները որակեց անհեթեթություն:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունիսի 16-ին ԱԱԾ շենքի մոտ լրագրողների նկատմամբ ոստիկանների գործողություներին, Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը միշտ եղել է ու կա լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը. «Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրերը, որոնք դուք հիշատակում եք, չեմ տեսել: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել»:
Նրա խոսքով՝ գուցե այն պահին, երբ լրագրողները հարցազրույց են վերցրել , զգուշացվել և խնդրանք է եղել ազատել այդ տարածքը. «Գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացմանը, բայց եթե լրագրողների իրավունքները խախտվել է, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն» ,-ասաց նա: Հարցին՝ կուսակցությունների գործունեությունը արգելող օրենքը կբերվի խորհրդարան, Արարատ Միրզոյանն ասաց՝ ոչ:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ