Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բուլղարիայի վարչապետը նախագահին մեղադրում է իրեն հետևելու մեջ

Բուլղարիայի վարչապետը նախագահին մեղադրում է իրեն հետևելու մեջ
18.06.2020 | 14:06

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նախագահ Ռումեն Ռադևին մեղադրել է անօդաչու թռչող սարքերի միջոցով իրեն հետևելու մեջ: Վերջերս սոցցանցերում տարածվել էր իր ննջասենյակում քնած վարչապետի նկարը:

«Նախագահ Ռադևն անցել է սահմանները և արդեն իրեն թույլ է տալիս անօդաչու թռչող սարք գործարկել` ինձ լուսանկարելու համար: Նա սարքը հասցրել էր մինչև մուտքի մոտ»,-տեղեկացրել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա կարծիքով` այս սկանդալային քայլով ցանկանում են նյութեր հավաքել իր դեմ, որպեսզի խոչընդոտեն Բուլղարիայի մուտքին եվրոգոտի և Բանկային միություն: «Մեր քաղաքական հակառակորդները հասել են անդունդին»,-եզրափակել է իր խոսքը Բորիսովը: Պահպանության ազգային ծառայությունը ստուգումներ է սկսել` պարզելու լուսանկարների ծագումը: Բուլղարիայի նախագահի և կառավարության միջև լարված հարաբերությունները սկսվել են տարվա սկզբին: Ռումեն Ռադևը կարծում է, որ կառավարությունը չի աշխատում ի շահ քաղաքացիների:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ