Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը
19.06.2020 | 13:40

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վճռաբեկ ատյանում՝ «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից:


«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը: Ընդ որում, գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն Վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք», - փոխանցեցին դատախազությունից:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ