Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Կարող են այդ մարդու ընտանիքը թիրախավորել և բորենու հոգեբանությամբ հարձակում գործել: Երեկ այն ինչ տեղի ունեցավ դատավոր Արսեն Նիկողոսյանի և Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ինչպես նաև իմ գործընկեր Տարոն Սիմոնյանի նկատմամբ ցույց է տալիս, որ ոչ պետություն ենք ուզում, ոչ էլ իրավունք: Դրանք ունենալու համար չես կարող վճարել այսքան ատելությամբ:
Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ: Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պետք է որոշի, թե ՄԻՊ-ը ում պաշտպանն է և հարգանք չցուցաբերի ոչ այդ ինստիտուտի, ոչ էլ պաշտոնյայի նկատմամբ: Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար այստեղ: Ում պատճառով են մարդկանց միջավայրը թունավորում վրեժխնդրությունից կուրացած և սպառված հոգիներն ու ուղեղները: Ով է նրան նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ով է ծնել և սնում նրա նմաններին: Կարծում եմ պատասխանը գիտեք»,- գրել է նա: