Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանում ՌԴ դեսպանի և Եվրոպական խորհրդի արձագանքի մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանում ՌԴ դեսպանի և Եվրոպական խորհրդի արձագանքի մասին
19.06.2020 | 14:06

Ես հույս ունեմ, որ երբևէ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի ցածր աստիճանին, բայց եթե իջնի, կլինի իր մահապատիժը, բարոյական, քաղաքական և իրավական առումով՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցի մասին: «Ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի դատարանը, մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որոնք այս պահին չեմ կարող հրապարակել»,- ասաց նա:


Զոհրաբյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի արձագանքի առումով իշխանականների դիտարկմանը, թե «տղա են բերել իրենց վրա»: Պատգամավորն ասաց, որ դեսպանի հետ ինքըչի հանդիպել, հանդիպել են իր գործընկներները և նշեց, որ Եվրոպական խորհրդի իր գործընկերները ևս դատապարտում են այս իրավիճակը և հանդես են գալիս կոշոտ հայտարարություններով: «Ես սա «դրսից տղա բերել» չեմ համարում, եթե այդպիսի բան լիներ, ինքս եվրոպական տարբեր խորհրդարանների իմ գործընկերներին չէի խնդրի հիմա ձեռնպահ մնալ»,- ասաց Զոհրաբյանը: Նա իշխանությանը կոչ արեց՝ կանգ առնել, քանի որ ըստ նրա՝ սա ճանապարհ չէ, սա երկիրը վերջնականապես փակուղի տանել է: Ըստ Զոհրաբյանի՝ կորոնավիրուսային այս ճգնաժամում ժողովուրդը մոլորվել է նույն մարդու ձեռքերում և պատերազմ պետք է հայտարարվի այս իրավիճակի համար, այլ ոչ թե այն իրավիճակի, որը կա: ՀՀԿ կուսակցության և ԲՀԿ-ականների` այս գործընթացում միավորվելու մասին պատգամավորը նշեց, որ այն մերժելի ուժը, որի մասին խոսել է Ծառուկյանը, այսօր ևս իրենց համար մերժելի է:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ