Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գազպրոմ-Արմենիայի ղեկավարը ներկայացրել է գազի թանկացման հայտի պատճառները

Գազպրոմ-Արմենիայի ղեկավարը ներկայացրել է գազի թանկացման հայտի պատճառները
19.06.2020 | 14:15

«Գազպրոմ Արմենիա» ընկերությա տնօրեն Հրանտ Թադևոսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ներկայարցեց գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնելու դրդապատճառն ու հիմնավորումը։


Հանձնաժողովն այսօր քննում է «Գազպրոմ Արմենիայի» հայտը։
Ըստ Թադևոսյանի՝ 2016-ից մինչև այսօր նույն սակագինն է գործում։ «ՀՀ սահմանին գազը գնում ենք 1000 խմ-ն 165 դոլարով և վաճառում ենք միջին սակագնով 255 դոլարով։ Տարբերությունն 90 դոլար է, որից մոտ 43 դոլարն ավելացված արժեքի հարկն է, որը հետ է վերադրաձվել բյուջե։ «Գազպրոմ Արմենիային մնացել է 47 դոլար՝ 255 դոլարից։ Սա ուզում եմ փաստենք։ Դրա մեջ 12 դոլար եղել է կորուստը, 19 դոլար՝ աշխատավարձը, և մնացած 16 դոլարով պետք է ծածկեինք մաշվածություն, շահագործում, շահույթ և այլն, ինչն անիրական է»,- ասաց նա։


Ըստ Թադևոսյանի՝ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը բացառապես նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համաձայն շահագործելու և մինչև 2030 թվականը շուրջ 230 մլրդ դրամի կամ 480 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնելու համար «Գազպորմ Արմենիան» հաշվարկել է 60,8 մլրդ դրամի մարժա։ Ներկա գործող սակագնով փոխհատուցվող չափը կազմում է 28,6 մլրդ դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկել է 47,6 մլրդ դրամ կամ որը եթե վերածենք գազի միջին սակագնի՝ 266,7 դոլար միջին սակագին։ Այսինքն՝ մեր ներկայացված մարժան նվազեցվել է 13,2 մլրդ դրամով կամ 22 տոկոսով»,- ասաց նա։


Ըստ Թադևոսյանի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտցումը՝ բարձրացնելու հասանելիք մարժան ներկայիս 28,6 մլրդ դրամից։ Սակայն դա ոչ բավարար է ՀՀ կառավարության և ՀԾԿՀ որոշումներով նախատեսված «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար նախատեսված պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարելու համար։
Ուստի, հասկանալով, որ ՀԾԿՀ-ն հակված չէ վերանայել իր դիրքորոշումը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խնդրում է այս որոշումն ընդունելուց հետո սեղմ ժամկետում գրությամբ ներկայացնել նվազեցման հիմնավորումները։ Ըստ նրա՝ այդ նվազման հետևանքով շուրջ 2000 աշխատողներ կկրճատվեն ընկերությունում։


«ՀԾԿՀ-ն պետք է հիմնավորումներում ներկայացնի կրճատվող 2000 աշխատակիցների հաստիքացուցակը և 50 տոկոսով կրճատված հումքի ու նյութերի անվանացանկը։ Մեր կարծիքով՝ ՀԾԿՀ առաջարկվող 266,7 դոլար միջին սակագինը 1000 խմ համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար։ Հիշեցնեմ՝ գործող միջին սակագինը 255 դոլար է, իսկ մեր հայտը՝ 283 դոլար»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ