Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
19.06.2020 | 22:29

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 10:30-ից ընթանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը: Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհայտնի կիրակի: Փաստաբանները նշեցին, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է, հույս հայտնեցին, որ դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը:
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Ծառուկյանին առնչվող մյուս քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և այլ պաշտոնյաներին:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ