Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քաղաքացիների համար գազի սակագինը չի բարձրանա

Քաղաքացիների համար գազի սակագինը չի բարձրանա
19.06.2020 | 22:30

Սպառող քաղաքացիների համար գազի սակագինը չի բարձրանա, մեկ խորանարդ մետրի համար 139 դրամ գինը կպահպանվի։ Սոցիալապես անապահով բնակիչների համար ևս թանկացում չի լինի՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամ սակագինն անփոփոխ կմնա՝ որոշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։ Մեկ ամսից գազը միջինում 4,5 տոկոսով կթանկանա տնտեսվարողների համար։ ՀԾԿՀ-ն ավելի քան երկու ամիս քննում էր Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» գազի սակագների վերանայման հայտը։ Ըստ դրա՝ պետք է սահմանվեր գազի միասնական սակագին՝ 135,9 դրամ, սոցիալապես անապահովների համար սահմանված մատչելի սակագինն էլ պետք է հանվեր, ինչի արդյունքում նրանց համար գազը կթանկանար շուրջ 36 տոկոսով։ Առաջարկի ընդունման դեպքում կապույտ վառելիքի սակագինը հայաստանցիների համար միջինում շուրջ 11 տոկոսով կթանկանար։


ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնողների համար սահմանվող նոր սակագները. «Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը և վերամշակող, այսինքն` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` գործող 212 դոլարի փոխարեն»:


Ամսական 10 000 խորանարդ մետրից ավելի գազ սպառած բաժանորդները 1000 խմ-ի դիմաց կվճարեն 256 դոլար` գործող 242.1-ի փոխարեն։
Այսօր կայացած նիստին մասնակցում էր նաև «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նա ՀԾԿՀ մոտեցումը գազի սակագների հարցում ընդունելի է համարում, բայց ոչ բավարար. «Մեր կարծիքով` ՀԾԿՀ-ի առաջարկվող 266.7 դոլար միջին սակագինը 1000 խորանարդ մետրի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: Հիշեցնում եմ` գործող սակագինը 295 է, իսկ մեր հայտը` 283»:


Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Թադևոսյանն ընդգծեց, որ ՀԾԿՀ որոշման հետևանքով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքները, զարգացման տեմպերը կդանդաղեն, սակայն վստահեցրեց՝ գազի մատուցման անվտանգությունը չի տուժի. «Ինչ-որ բաներ զարգացման տեմպերի հետ կապված և ասենք որոշ խնդիրներ կդանդաղեն, բայց անվտանգության, խոստանում եմ, ոնց եղել է, չի ազդելու»: Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են տուժելու, նա պատասխանեց. «Թեման երկար է՝ նորմատիվներ, անուններ, կրճատումներ լինելու են, ես ինչքան ակնկալում եմ` դրանք հանձնաժողովի կողմից աշխատանքները տարվել են, կրճատումները վերաբերելու են բոլոր բնագավառներին»:
Ըստ ՀԾԿՀ որոշման` օպտիմալացվելու է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմը. ընկերության շուրջ 1000 աշխատակիցներ կզրկվեն աշխատանքից։ Հրանտ Թադևոսյանի խոսքով` հիմնականում հսկիչներին են կրճատելու.«Ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են: Դա վերաբերելու է ֆինանսական դիսցիպլինային, հավաքագրումներին և գազի ծավալի հաշվեգրմանը»:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ