Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դատախազությունը ներկայացրել է իր տեսակետը Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ

Դատախազությունը ներկայացրել է իր տեսակետը Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ
19.06.2020 | 22:31

ՀՀ ՍԴ դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն՝ հայտնում են գլխավոր դատախազությունից:

«Ավելին, ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը», - ասված է դատախազության հայտարարության մեջ։


Ըստ դատախազության` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։ «Հանձնաժողովն այդ և ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը», - նշում են դատախազությունից:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ