Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԳՆ. Սերբիայից Հայաստան է ուղարկվել բժշկական պարագաներով ու սարքավորումներով օգնություն

ԱԳՆ. Սերբիայից Հայաստան է ուղարկվել բժշկական պարագաներով ու սարքավորումներով օգնություն
19.06.2020 | 22:32

«Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթներով հունիսի 18-ին և 19-ին Սերբիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներով ու սարքավորումներով՝ հայտնում է ԱԳՆ-ն: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Արկղերից մեկի վրա փակցված է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի գրառումը, որում ասվում է․ «Օգնություն հայ ժողովրդին այս դժվար պահերին` որպես լավ ապագայի գրավական»։ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառական սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 000 վիրահատական և 100 000 շնչառական դիմակներ, 25 000 պաշտպանիչ ակնոցներ, 25 000 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ