Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԼՀԿ-ն ընդունել է ՌԴ դեսպանին

ԼՀԿ-ն ընդունել է ՌԴ դեսպանին
19.06.2020 | 22:38

Այսօր Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ասված է խմբակցության հայտարարության մեջ:
Դեսպանի հետ քննարկվել են պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ