ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդի թեմաները», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Կողմերը գոհունակություն են հայտնել վիզաների փոխադարձ ճանաչման վերաբերյալ ռուս-բելառուսական միջկառավարական համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների ավարտի կապակցությամբ, որոնք պետք է ստորագրվեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 19-ին Մինսկ այցի ընթացքում: Նախագահները երկու երկրների ժողովուրդների համար կարևորել են նաև Հաղթանակի օրվա միջոցառումները:
Լուկաշենկոն իր որդիների հետ կմասնակցի Մոսկվայում կայանալիք շքերթին: