Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՀԿ. Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում

ԱՀԿ. Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում
19.06.2020 | 22:43

Աշխարհը մտել է նոր կորոնավիրուսային համավարակի «նոր և վտանգավոր փուլ», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը, գրում է CNN-ը։ Գեբրեյսուսի խոսքով՝ ԱՀԿ-ն տվյալներ է ստանում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում հիվանդության նոր զանգվածային դեպքերի մասին։ Նրա խոսքով՝ նախօրեին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 150 000 նոր դեպք, ինչը հակառեկորդ է համարվում։ «Այդ դեպքերի գրեթե կեսն արձանագրվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, մեծ թվով դեպքեր են արձանագրվել նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում»,- հավելել է նա: «Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»,- զգուշացրել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով․«Հասկանալի է, որ շատ մարդիկ հոգնել են տանը նստելուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են բացել իրենց տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու վտանգավոր է»:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ