Սինգապուրի վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդները վարակի մեծ վտանգ են ներկայացնում միայն առաջին յոթ օրը: Մասնագետները նշում են, որ արդեն երկրորդ շաբաթվանից մյուսների վարակվելու վտանգը գործնականում անհետանում է:
Ավելին, ըստ գիտնականների՝ դա կախված չէ ախտանիշների առկայությունից:
Իսկ կանադացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսի առաջնային ախտանիշը կարող է լինել աչքի լորձաթաղանթի բորբոքումը: Խոսքը կոնյունկտիվիտի մասին է՝ բարակ թափանցիկ հյուսվածքի բորբոքում, որը ծածկում է աչքը և կոպերի հետևի մակերեսը: Այն կարող է առաջանալ աչքի մեջ կեղտի, բակտերիաների, վիրուսների ներթափանցման պատճառով: Շատ հաճախ հիվանդների մոտ կորոնավիրուսի միակ ախտանիշը հենց կոնյունկտիվիտն է լինում։