Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նրանք քննարկել են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հետբրեկզիտյան առևտրաշրջանառությունը կարգավորող կետերը, վերհիշել են իրենց երկրների ընդհանուր պատմությունը: Մեծ Բրիտանիան չի կարծում, որ բանակցությունները կարելի է երկարաձգել մինչև աշուն:
«Անցումային շրջանը», որի ընթացքում Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ միասնական շուկայում և մաքսային միությունում, պետք է ավարտվի տարեվերջին: Երկու ղեկավարները խոսել են նաև 14-օրյա ինքնամեկուսացման միջոցառումները մեղմացնելու մասին Մեծ Բրիտանիայից և դեպի Մեծ Բրիտանիա այցելուների համար:
Մակրոնի այցը կապված էր նաև 103-ամյա երգչուհի Դեմ Վերա Լինի մահվան հետ, ում անվանում էին «ուժեղ սիրտ»` Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրա ծավալած գործունեության համար: Երկու երկրների ղեկավարները նաև ուսումնասիրել են գեներալ դը Գոլի` Լոնդոնում եղած ժամանակաշրջանի արտեֆակտներն ու նամակները` ուղղված ՄԹ վարչապետ Ուինսթոն Չերչիլին: