Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 19708

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 19708
20.06.2020 | 22:19

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 551-ով՝ հասնելով 19 708-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 588-ով և հասել 8854-ի, իրականացվել է 1843 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 93786-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ), 56 (տղամարդ) և 38 (կին) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 332-ի, կորոնավիրուսով վարակված ևս 113 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10406 մարդ:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ