Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին
20.06.2020 | 22:23

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որ Հայաստանում է՝ օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:


Արմեն Սարգսյանը նշել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ միայն օգնում եք հիվանդներին, բժիշկներին, այլ նաև նախարարությանը, որը պետք է դասեր քաղի ձեր փորձառությունից, ձեր հաջողություններից և ձախողումներից»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հատկանշական է համարել, որ ֆրանսիացի բժիշկներից ոչ մեկը հայկական արմատներ չունի և առաջին անգամ է բացահայտելու Հայաստանը: «Ես հույս ունեմ եմ, որ այս առաքելությունը նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ասել է դեսպանը: Նա նշել է, որ ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են՝ կիսելու իրենց փորձը և օգնելու Հայաստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից:


Նախագահ Սարգսյանը, բարձր գնահատելով ֆրանսիացի բժիշկների աջակցությունը՝ նրանց առողջություն և ապահով վերադարձ է մաղթել Ֆրանսիա: «Մենք երբեք չենք մոռանալու, թե դուք ինչ եք արել Հայաստանի համար: Խնդրում եմ Հայաստան գալ նաև կորոնավիրուսից հետո, -ասել է նախագահը: -Ես հույս ունեմ, որ դուք այստեղ նաև ընկերներ ձեռք կբերեք: Ձեզ հետ Ֆրանսիա տարեք իմ սերն առ Ֆրանսիայի ժողովուրդը և նախագահը, որ ոչ միայն իմ, այլև մեր երկրի լավ բարեկամն է»:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ