Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանում կորոնավիրուսից 8 000 մարդ է մահացել

Ռուսաստանում կորոնավիրուսից 8 000 մարդ է մահացել
20.06.2020 | 22:30

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, երեկ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 161 դեպք է գրանցվել, ընդհանուր ցուցանիշը անցել է 8 000-ից: Վարակակիրների թիվը մի քանի նվազում է. անցած մեկ օրում արձանագրվել է 7 889 նոր դեպք: Անկախ փորձագետները կասկածի տակ են դնում վիճակագրությունը, չբացառելով, որ իշխանությունները թաքցնում են իրական պատկերը, որ նպաստավոր պայմաններ ստեղծեն հուլիսի 1-ին նախատեսված Սահմանադրական հանրաքվեի համար: Այդ քվեարկությամբ Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ բոլոր ժամկետները կզրոյացվեն, և նա կրկին առաջադրվելու հնարավորություն կստանա:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ