Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրել է.
«Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ»: