Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լուկաշենկոն «ոչ ոքի թույլ չի տա կոտրել Բելառուսը»

Լուկաշենկոն «ոչ ոքի թույլ չի տա կոտրել Բելառուսը»
20.06.2020 | 22:59

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «ոչ ոքի թույլ չի տա կոտրել այս երկիրը»: Լուկաշենկոյի խոսքերով, նրա համար հիմնական արժեքը «ինքնիշխան և անկախ» Բելառուսն է:

«Ես կգնամ այս երկիրը պահպանելուն, ինչ գնով ուզում է դա լինի», – ընդգծել է նախագահը: Նա նշել է, որ վերջերս «որոշակի ուժեր» փորձել են անկայունացնել երկրում իրավիճակը: Բելառուսի իշխանություններին հաջողվել է կանխել ապակայունացումը, վստահեցրել է Լուկաշենկոն: Հայտարարությունն արվել է Բելառուսում նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի կալանավորումից հետո: Նա կասկածվում է Բելգազպրոմբանկի ապօրինի գործունեության կազմակերպման մեջ: Բելառուսի Պետական վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Իվան Տերտելը հայտարարել է, որ Բաբարիկոյի ապօրինի գործունեության հետևում «Գազպրոմն» է կանգնած:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ