Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վենետիկի հանձնաժողովը հաստատել է Բադասյանի հարցերի վերաբերյալ կարծիքը

Վենետիկի հանձնաժողովը հաստատել է Բադասյանի հարցերի վերաբերյալ կարծիքը
20.06.2020 | 23:00

Վենետիկի հանձնաժողովը հունիսի 19-ին հաստատել է իր կարծիքը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից հանձնաժողովին առաջադրված հարցերի վերաբերյալ՝ տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Հանձնաժողովը կարծիքում շեշտել է, որ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է»,- նշեցին նախարարությունում։


Ըստ ՀՀ արդարադատության նախարարության, Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը պաշտոնապես կհրապարակի հունիսի 22-ին՝ երկուշաբթի։

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ