Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վահագն Ղազարյանը նշանակվել է ԵՏՀ մաքսային, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն

Վահագն Ղազարյանը նշանակվել է ԵՏՀ մաքսային, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն
20.06.2020 | 23:08

Վահագն Ղազարյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն: Այս մասին տեղեկացվում է ԵՏՀ կայքում։

Վահագն Ռուդոլֆի Ղազարյանը ծնվել է 1970թ․ փետրվարի 11-ին։ 1994թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ:
2000-2008 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում՝ առաջատար մասնագետից մինչեւ ԱՀԿ-ի հետ աշխատանքի կազմակերպման վարչութան պետ եւ Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի իրականացման գրասենյակի ղեկավար:
Նաեւ եղել է խորհրդատու, միջազգային կազմակերպությունների փորձագետ, մաքսային գործունեություն է դասավանդել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում:
2017թ․ Ղազարյանը զբաղեցնում էր ԵՏՀ առեւտրային քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ