Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ը չի վերսկսի հաղորդակցությունը Եվրոպայի հետ

ԱՄՆ-ը չի վերսկսի հաղորդակցությունը Եվրոպայի հետ
20.06.2020 | 23:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վերացնել ուղևորափոխադրումների արգելքը ԵՄ երկրների համար՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինանին:

«Նախագահը գիտի, որ ուղևորությունների սահմանափակումները կյանքեր փրկելու շատ կարևոր բաղկացուցիչ մաս է: Մոտ երեք միլիոն մարդ կարող էր մահանալ, և այդ սահմանափակումները կարևոր դեր խաղացին վաղ գործողություններ ձեռնարկելու և ամերիկյան կյանքը փրկելու գործում», - ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ Թրամփը «մշտապես վերահսկում է տվյալները, և այժմ սահմանափակումները հանելու պլաններ չկան»:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ