Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարող մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու՝ պատրաստվում է տոնել ծննդյան տարեդարձը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա հեռախոսով տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բերդիմուհամեդովի ծննդյան օրը հունիսի 29-ին է, սակայն, պաշոտնյաները պնդում են՝ վերադարձից հետո, ըստ երկրում հաստատված հակահամաճարակային կանոնների, նախագահը պետք է երկու շաբաթ մեկուսանա, որ նրան կզրկի սեփական տոնը ավանդույթների համաձայն՝ «ժողովրդի ու հարազատների հետ նշելու հնարավորությունից»։