Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը

Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը
20.06.2020 | 23:37

Հանրային խորհուրդն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը։ Օրինակ՝ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 30 հոգին, պահպանեն 3 մետր հեռավորություն և կրեն դիմակներ։ Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ արտակարգ դրությունը գուցեև դեռ երկար շարունակվի և կարևորում է, որպեսզի սահմանափակումները լինեն համաչափ։ «Կարծում ենք, որ մինչև 30 հոգանոց հավաքները, որոնց ժամանակ բոլոր մասնակիցներն իրարից մինիմում 3 մետր հեռավորության վրա կլինեն և անվերապահ կկրեն դիմակներ, դա վիրուսի տարածման համար հարմար հարթակ չի լինի: Մյուս կողմից կապահովվի մարդկանց հավաքների ազատ իրացումը գոնե ինչ-որ չափով», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ