Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

20 երկրի կոմունիստական կուսակցություններ դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները

20 երկրի կոմունիստական կուսակցություններ դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները
20.06.2020 | 23:45

ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման կապակցությամբ: ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունն ու հարգանքը, հանդես է եկել արդարացի և կառուցողական քննադատությամբ:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ