Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ի՞նչ հարց է հուզում Պուտինին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

Ի՞նչ հարց է հուզում Պուտինին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
20.06.2020 | 23:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է համատեղ պայմանավորվածություններին ամերիկացի գործընկերների հավատարմության հարցը՝ պայմանավորված ԱՄՆ-ում տիրող անկարգություններով՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում:

«Պուտինին անհանգստացնում է, թե որքանով կարելի է վստահել քաղաքական մարտահրավերների շուրջ պայմանավորվածություններին, որքանով կարելի է կանխատեսել իր քաղաքական գործընկերոջ՝ այս դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները: Պուտինին անհանգստացնում է այնպիսի քայլերի նախաձեռնությունը, որոնք ոչ միայն թույլ կտան մեր երկկողմ հարաբերությունները դուրս բերել այս ահավոր վիճակից, այլև թույլ կտան չմերկացնել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է Պեսկովը: Նա հայտարարել է նաև, որ իրավասու չէ գնահատական տալ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ դա Վաշինգտոնի ներքին գործն է:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ