Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դալայ Լաման կոչ է արել զբաղվել «հույզերի հիգիենայով»

Դալայ Լաման կոչ է արել զբաղվել «հույզերի հիգիենայով»
20.06.2020 | 23:49

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման կոչ է արել սովորել աշխատել սեփական բացասական հույզերի հետ՝ կիրառելով դարավոր փորձը: Հունիսի 20-ին Դալայ Լաման անց է կացրել առցանց հանդիպում գիտնականների ու փիլիսոփաների հետ: Նա խոսել է կենսունակության և կարեկցանքի, այդ հարցերում գիտության դերի մասին:

«Ինչպես մենք ունենք մարմնի հիգիենա, նույնպես պետք է ունենանք հույզերի հիգիենա»՝ ասել է նա: Դալայ Լաման ընդգծել է, որ բացասական հույզերի մասին մանրամասն նկարագրված է հին հնդկական կրոնական գրքերում: Բացասական հույզերի հետ աշխատանքը գիտակցաբար պետք է ուղղորդվի մարդու մտքի հետ միասին: Դալայ Լաման առաջարկել է այդ հարցը ներառել ժամանակակից կրթական ծրագրում: «Ցավոք, հիմա կրթությունը ժամանակ է հատկացնում կյանքի նյութական կողմի վրա՝ մոռանալով հոգևորը»,- ասել է Դալայ Լաման:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ