Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի նոր նախագծի մասին

Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի նոր նախագծի մասին
20.06.2020 | 23:59

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: Նա հորդորեց չշտապել: «Որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են առաջարկում տարբեր ժամանակներում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել», ասաց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետի հետ չեն քննարկել նախագիծը: Սիմոնյանը նկատեց՝ ՍԴ հարցը լուծելու համար հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հնարավոր չէ անցկացնել:

«Այս դեպքում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ստացավ պատգամավորների և ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելը: Բնական է, բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»,-ասաց նա: Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե ՀՀ-ում կա մթնոլորտ, որ կարող է հանրաքվե անցկացվի, և այդ հարցը չլուծվի: «ՀՀ քաղաքացիներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին»՝ գտնում է ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ