ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Երևանի փողոցներում և դիմակներ բաժանում քաղաքացիներին։ Նա շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին դիմակ կրելու համար։ Վարչապետը քաղաքացիներին հորդորում է դիմակը ճիշտ կրել։ Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Փաշինյանին և իրենց երախտիքի խոսքը հայտնում ծավալած աշխատանքի համար։ Որոշ քաղաքացիներ իրենց հուզող հարցերով նաև մոտեցան Փաշինյանին։