Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հավանական հուշագրի ստորագրման մասին

Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հավանական հուշագրի ստորագրման մասին
21.06.2020 | 00:28

Հայաստանի իշխանությունն անտարբեր է ընդդիմադիր ուժերի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հուշագրի նկատմամբ՝ «Իմ քայլը»-ը խորհրդարանական խմբակցության նիստից հետո ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողի խոսքով՝ ենթադրվում է, որ մի քանի ուժեր հուշագիր են ստորագրելու, ընդդիմադիր բևեռ է ձևավորվելու, որի օրակարագում իշխանության փոփոխության հարցն է լինելու, նա հետաքրքրվեց իշխանության դիրքորոշմամբ: «Անտարբերություն, անտարբերությունն է մեր դիրքորոշումը: 30 տարի ՀՀ-ում այդպես հուշագրեր են ստորագրել, ի դեպ նույն մարդիկ՝ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, նման գործընթացներ են սկսել: Ահավոր անտարբեր ենք վերաբերվում»,-ասաց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ խմբակցության 2 ժամ տևած նիստում նման հարց չի էլ քննարկվել:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ