Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում: worldometers.info կայքի տվյալներով՝ հունիսի 20-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6651:
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշները. 1. Հայաստան - 6651
2. Ռուսաստան – 3954
3. Իրան - 2413
4. Թուրքիա – 2212
5. Ադրբեջան – 1207
6. Վրաստան – 225
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (112) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից (113) հետո: Հաջորդում են Թուրքիան (58), ՌԴ-ն (55), Ադրբեջանը (15), Վրաստանը (4):