ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածը էական հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ պետդեպարտամենտում և քննարկումների սկիզբ է դրել՝ ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: Նրա խոսքով` դիվանագետները հոդվածն ուղարկել են Պետդեպարտամենտ, առաջատար հասարակական կազմակերպություններին, արևմտաեվրոպական պետությունների դեսպանություններին և ԱՊՀ դիվանագիտական ներկայացուցչություններին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը, Անտոնովի խոսքով, հետաքրքրվել է «Միջուկային հնգյակի» գագաթաժողովով, որը, Երկրորդ աշխարհամարտի մասին իր հոդվածում, առաջարկել է անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այս հանդիպումը պետք է որոշի միջազգային քաղաքականության ուրվագծերը և ամրապնդի աշխարհի անվտանգությունը»,- ընդգծել է դեսպանը: Նա նշել է, որ Կրեմլում ԱՄՆ-ին հարցեր են կուտակվել` նրանց ծրագրերի և ռազմավարական անվտանգության ճարտարապետության փոփոխության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Մոսկվային չի կարող չանհանգստացնել Հակահրթիռային պաշտպանության, Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման և Բաց երկնքի պայմանավորվածություններից` ԱՄՆ-ի դուրս գալու փաստը: Անտոնովը ավելացրել է, որ փորձագետները ուշադրություն են դարձրել նախագահի հոդվածի հրապարակման ճիշտ ժամանակին լինելու վրա և պատերազմի ում կողմից սկսվելու և որ կողմի հաղթելու վերաբերյալ դրված վերջակետի վրա:
Ըստ դեսպանի` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները ցանկանում են ուսումնասիրել, թե ինչպես կարելի է օգտագործել Պուտինի առաջարկած մոտեցումները ժամանակակից կյանքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի National Interest պարբերականի համար Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված հոդված է գրել: Հոդվածը հրապարակվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-րդ տարեդարձի իրական դասերը» վերնագրով: