Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թրամփը չի գնահատում Մակրոնին

Թրամփը չի գնահատում Մակրոնին
21.06.2020 | 16:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն ընկերներ է համարում Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետներ Բորիս Ջոնսոնին և Սինձո Աբեին, բացասաբար է վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ գրում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը: Գրքից հատվածները հրապարակել է The Guardian-ը: Բոլտոնը գրել է, որ Թրամփի կարծիքով՝ այն ամենը, ինչին դիպչում է Մակրոնը, «վերածվում է կեղտի»:


Գրքում նաև պնդում կա, որ ԱՄՆ նախագահը հակակրանք է զգում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի հանդեպ:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ