Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարող է սկսել թողարկվել մի քանի ամսից՝ ասել է Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը: ՌԴ ՊՆ-ն և Գամալեի անվան կենտրոնը անցկացնում են վարակի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներ: Գինցբուրգի վկայությամբ՝ պատվաստանյութի թողարկումը կսկսվի աշնանը: