Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը
21.06.2020 | 22:10

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը՝ լրագրողներին դատարանի բակում հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:


ԲՀԿ նախագահին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել ԱԱԾ-ն հունիսի 16-ի երեկոյան։ Այս օրերին դատարանը քննում էր կալանքի հարցը: Փաստաբաններից Երեմ Սարգսյանը մի անգամ միջնորդեց հնարավորություն տալ նյութերին ծանոթանալ, ինքնաբացարկ հայտնեցին դատավորին` նշելով, որ սուբյեկտիվություն են տեսնում դատավորների մակագրման համակարգում, որը պետք է պատահականության սկզբունքով լինի:


Այս քրեական գործով 2 օր առաջ ձերբակալվել է նաև մի քաղաքացի: Ավելի վաղ էլ ձերբակալվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ Ծառուկյանին առնչվող մյուս քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին, այլ պաշտոնյաների և «Մուլտի գրուպ» կոնցեռնի փոխտնօրենին։ Մյուս քրեական գործն էլ ԲՀԿ առաջնորդի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ընկերությանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանի տարբեր վայրերում շահումով խաղերի, խաղատան բիզնես իրականացնող այս ընկերությունն առանց լիցենզիայի է գործել՝ պետությանը պատճառելով մոտ 30 միլիարդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ