Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ջոն Բոլտոնի գիրքը երեքշաբթի կհայտնվի վաճառքում

Ջոն Բոլտոնի գիրքը երեքշաբթի կհայտնվի վաճառքում
21.06.2020 | 22:10

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնի վիճահարույց հուշագրությունը առաջիկա երեքշաբթի կհայտնվի վաճառքում. Դաշնային դատարանը մերժել է գրքի վրա արգելք դնելու և տպագրված օրինակները առգրավելու` Սպիտակ տան հայցը:


Վաշինգտոնի շրջանի դատավորը փաստել է` «Բոլտոնի միակողմանի քայլը լուրջ մտահոգություններ է առաջացնում, նա «ամենայն հավանականությամբ հարվածի տակ կդնի ազգային անվտանգությունը», այդուամենայնիվ, արգելքը չի տա համապատասխանող լուծումը. գրքի տպագրված օրինակներն արդեն հասել են գրախանութներ, որոշ հատվածներ էլ` հրապարակվել համացանցում ու լրատվամիջոցներում՚: Դատավորը արձանագրել է, որ Սպիտակ տան նախկին խորհրդականը կարող է քրեական հետապնդման ենթարկվել` հույժ գաղտնի տեղեկություններ բացահայտելու համար: Նախագահ Թրամփը պնդել էր, թե գրքում միայն «ստեր են ու հորինված պատմություններ»:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ