Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ կրկին կառաջադրվի նախագահ

Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ կրկին կառաջադրվի նախագահ
21.06.2020 | 22:11

ՌԴ նախագահ, արդեն 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահող Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Պետական հեռուսատեսությանը հարցազրույցում, որն ամբողջությամբ կհեռարձակվի այսօր երեկոյան, Վլադիմիր Վլադիմիրովիչը պնդել է` կմտածի, երբ սահմանադրական փոփոխությունները հավանության արժանան հուլիսի 1-ի հանրաքվեում: Այդ փոփոխություններից մեկը առաջարկում է զրոյացնել նախագահության նախորդ ժամկետները, որից հետո Վլադիմիր Պուտինը կարող է 2024-ին կրկին առաջադրվել և Կրեմլում մնալ մինչև 2036-ը: «Ես ինքս դեռ ոչինչ չեմ որոշել, բայց և չեմ բացառում առաջադրումս, եթե այդ դրույթը հաստատվի», - ասել է Պուտինը:


Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի վերջին ուսումնասիրությունների համաձայն, ռուսաստանցիների կեսից ավելին վստահ է, որ առաջիկա հանրաքվեն ուղեկցվելու է ընտրակեղծիքներով:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ