Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դատախազությունը բողոքարկելու է Ծառուկյանի կալանքը մերժելու դատարանի որոշումը

Դատախազությունը բողոքարկելու է Ծառուկյանի կալանքը մերժելու դատարանի որոշումը
21.06.2020 | 22:12

Գլխավոր դատախազությունը ստացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատախազությունը համարում է, որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, դատախազությունը վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանում։

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ