Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը՝ հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Հայաստան են բերվել բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր, նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, զարկերակային օքսիմետրեր: Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի պետական միջոցների հաշվին: