Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թրամփը Բայդենին անվանել է «ձախերի անօգնական խաղատիկնիկ»

Թրամփը Բայդենին անվանել է «ձախերի անօգնական խաղատիկնիկ»
21.06.2020 | 22:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օկլահոմայում առաջին նախընտրական հանդիպումն է անցկացրել համաճարակի բռնկումից և ամիսներ շարունակված սահմանափակումներից հետո: Ելույթ ունենալով աջակիցների առջև` նա պնդել է, թե նոյեմբերի 3-ին ամերիկացիները պետք է ընտրություն անեն բիզնեսին ու իրավապահներին աջակցող կառավարման և ձախակողմյան ծայրահեղականության միջև:

«2020-ի ընտրությունը շատ պարզ է` ուզում եք ընկրկել ձախակողմյան շարժման առջև, թե ամուր կանգնել որպես հպարտ ամերիկացի»,- հայտարարել է նա: Թրամփը պնդել է, թե հաղթելու է իր դեմոկրատ մրցակցին` Ջո Բայդենին` նրան բնորոշելով որպես «ձախերի անօգնական խաղատիկնիկ»:


Նախընտրական հանդիպման համար առանձնացված`19 հազարանոց մարզադաշտը ամբողջությամբ չի լցվել, թեև Թրամփի շտաբը մուտքի մոտ դիմակներ ու ախտահանիչ միջոցներ էր բաժանել: Հավաքի սկզբից առաջ հաղորդվել էր, որ նախընտրական շտաբի աշխատակիցներից վեցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե այս տեղեկություններով լրատվամիջոցները փորձում են վախեցնել իր աջակիցներին:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ