Իսպանիայի հյուսիս-արևմուտքում ձկնորսը պատահաբար Սար գետում Սուրբ Աստվածամոր և Մանկան քանդակ է հայտնաբերել, որը մոտավորապես 700-տարեկան է, հաղորդում է The Guardian-ը:
«Ձկնորսության ժամանակ ոտքս սողաց քարի վրա ու նկատեցի, որ քառակուսի ձև ունի և շատ տարօրինակ է գետի սովորական քար լինելու համար, բայց երբ առավել ուշադիր նայեցի, նկատեցի պատկերված գլխաշորը, գլուխն ու հասկացա, որ արտասավոր քար եմ գտել», - Voz de Galicia թերթի հետ զրույցում պատմել է ձկնորս Ֆերնանդո Բրեյը:
Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի արվարձանով հոսող գետից մամռակալած քանդակը դուրս են բերել և տեղափոխել Ուխտագնացության թանգարան:
«Սուրբ Աստվածամոր ուսերի երկու կողմերում հրեշտակներ են քանդակված: Դրանք, իհարկե, բավական վնասվել են, բայց տարբերակել հնարավոր է, սակայն ոչ Աստվածամոր, ոչ էլ Մանկան դեմքերը չեն պահպանվել», - հայտարարել են քաղաքային իշխանությունները՝ նշելով, որ պատրաստվում են հանգամանորեն ուսումնասիրել գտածոն՝ պատմամշակութային արժեքը պարզելու, հասկանալու համար, թե որտեղից և ինչպես կարող էր գետում հայտնվել: