Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գյումրի բժշկական կենտրոնն ահազանգում է 17 աշխատակցի կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Գյումրի բժշկական կենտրոնն ահազանգում է 17 աշխատակցի կորոնավիրուսով վարակված լինելու մասին
21.06.2020 | 22:29

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենն ահազանգում է՝ 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է, 30 աշխատակից մեկուսացված է: Եվս մի քանի օր նման տեմպերի պահպանման դեպքում, կենտրոնը բժիշկ չի ունենա: Խնդիրն այն է, որ կենտրոնը, չլինելով կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հատուկ բուժհաստատություն, ընդունում է վարակակիրների. Շատ հիվանդներ, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել, տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ, չնայած ախտանշաններին, հիվանդին չընդունել չեն կարող: «Գյումրի» բժշկական կենտրոնը մասնագիտացված չէ կորոնավիրուսը բուժելու համար, չի ստանում համապատասխան ֆինանսավորում, բայց կատարում է այդ գործառույթը:

«17 հոգի հիվանդ է, մեկուսացված է ավելի քան 30 բուժաշխատող: Այս պահի դրությամբ սահմանափակել ենք բոլոր պլանային վիրահատությունները: Նվազագույնի ենք հասցրել բաժանմունքների աշխատանքը: Կարող եմ դեպքեր ասել, երբ հիվանդը եկել է, նմուշառված չի եղել, բայց տանը ունեցել են կովիդով հիվանդ: Ծայրահեղ ծանր վիճակում ընդունել ենք, մի քանի ժամ անց մահացել է, հետմահու նմուշառումը հաստատել է վիրուսի առկայությունը ու չեն հերձել: Եթե նմուշառում կատարված չէ, մենք չենք կարող չընդունել: Ընդունում ենք, նմուշառում ենք կատարում, մինչ թեստավորման պատասխան ստանալը մնում է մեզ մոտ: Մեր բժիշկների գործառույթը չէր, բայց փաստացի հիմա կորոնավիրուսով հիվանդներին ընդունում ենք, բուժում, մինչև այդ հիվանդը տեղափոխվում է»,- նշեց «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։ Նա տեղեկացրեց, որ դիմել են առողջապահության նախարարություն, նաև առաջարկել՝ բժշկական կենտրոնը օրինական կարգով ընդգրկել համավարակի դեմ պայքարում: Այս պահին սպասում են պատասխանին:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ