Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին
22.06.2020 | 14:25

«COVID-19-ի համավարակը դեռ շարունակում է ակտիվ փուլում մնալ աշխարհի շատ երկրներում: Մենք ուզում ենք հիշեցնել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող պաշտպանիչ դիմակի մասին», - զգուշացնում է ՄԱԿ-ը՝ հավելելով, որ դիմակները պետք է օգտագործվեն վիրուսի տարածումը զսպելու համար այլ միջոցների հետ: Միայն դիմակ օգտագործելը բավարար չէ COVID-19 վարակի դեմ պաշտպանություն ապահովելու համար. դիմակ կրելով՝ պետք է նաև առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել, հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը և խուսափել ձեռքերով դեմքին կամ դիմակին դիպչելուց:


ԱՀԿ-ն մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել աշխարհում՝ 183 000, Բրազիլիայում՝ 55 000, ԱՄՆ-ում՝ 37 000, Հնդկաստանում՝ 15 000: Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 50,5 հազարը, ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գրեթե 120 000 է:
Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 9 միլիոն է, մահացել է 468 000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 4,4 միլիոնը:
Ղազախստանում սահմանափակումների մեծ մասը հանգստյան օրերին կրկին կիրառվել են՝ փակվել են առևտրի կենտրոնները, 65-ից բարձր տարիքի մարդկանց թույլ չեն տվել դուրս գալ տներից:
Եվրոպայում կյանքը վերադառնում է բնականոն հուն, ԵՄերկրներն ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները: Գերմանիայում նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում և հիվանդանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններում, մսի վերամշակման գործարաններում, սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների շրջանում:


Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր 3 ամիս, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: ԵՄ, Շենգենի գոտու երկրներից և Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք այլևս ստիպված չեն լինի 2 շաբաթ ինքնամեկուսանալ, դեռ պարտադիր է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակներ կրելը խանութներում և հասարակական տրանսպորտում: Չափվելու է ժամանողների ջերմությունը, զբոսաշրջիկներից կպահանջվի նաև տեղեկացնել՝ հիվանդացե՞լ են COVID-19-ով, թե՞ ոչ, ու թողնել կոնտակտային տվյալներ:


Արդեն երեք օր է՝ Իրանը հայտնում է COVID-19- ից 100 մարդու մահվան մասին, անցած օրը հայտնաբերվել է վարակի 2 368 նոր դեպք: Մայիսի սկզբին Իրանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին մի քանի շաբաթներին նորից սկսել է աճել:
Ռուսաստանում օրվա կտրվածքով շարունակում է վարակի 8000-ից քիչ դեպք գրանցվել: Մոսկվայում ապրիլից առաջին անգամ 1 օրում 1000-ից պակաս նոր դեպք է գրանցվել:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ