Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 320-ով՝ հասնելով 20 588-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 129-ով և հասել 9131-ի, իրականացվել է 1089 թեստավորում, ընդհանուր թիվը՝ 96 834-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 360-ի, կորոնավիրուսով վարակված ևս 117 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 10 980 մարդ: