Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Վուչիչի կուսակցությունը

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Վուչիչի կուսակցությունը
22.06.2020 | 14:27

Նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած առաջադիմական կուսակցությունը, ըստ նախնական հաշվարկների, համոզիչ հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում՝ քվեների 63 տոկոսով ստանալով ևս 4 տարվա կառավարման մանդատ: Խորհրդարան են անցնում նաև Սոցիալիստական կուսակցությունը՝ 10,6 տոկոս ձայներով, երրորդ ուժը Սերբական հայրենասիրական միությունն է, որը ստացել է ընտրողների 4 տոկոսի քվեները։ Մայիսին Freedom House-ը հայտարարել էր, որ Վուչիչի պաշտոնավարման ընթացքում Սերբիան դադարել է լինել ժողովրդավարական երկիր, նախագահը չարաշահում է իշխանությունը՝ կիրառելով կառավարաման կոշտ միջոցներ:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ