Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր կարծիքը:
82-րդ կետում ասված է. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։